Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը
Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը
Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը
Ebook294 pages8 hours

Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 26, 2018
ISBN9781641352079
Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը

Related ebooks

Reviews for Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ընդլայնե՛ք Ձեր ծառայությունը - Dag Heward-Mills

    Հանուն Հիսուս Քրիստոսի աշխարհին հասնելու մեր միակ հնարավորությունը հրաշքները և դրսևորումներն են: Դրանք մեր միակ հնարավորությունն են Արքայության համար յուրաքանչյուր ցեղի, ազգի և ժողովրդի հասնելու համար: Դրանք հնարավորություն են ընձեռում ծառայողներին իրագործելու այն, ինչի համար Աստված կանչել է նրանց:

    Հոգու հրաշքները և դրսևորումները հասանելի էին տասներկու աշակերտներին և այն յոթանասուն մարդկանց, որոնց Հիսուս ուղարկեց: Դրանք դեռևս հասանելի են մեզ բոլորիս՝ շնորհիվ Մեծ հանձնարարականի: Դրանք բոլորիս համար են, եթե սկսենք ճանաչել և հասկանալ, թե ինչ է Աստված մեզ շնորհել:

    1. Հոգու հրաշքները և դրսևորումները կօգնեն Ձեզ հասնել աշխարհին հանուն Քրիստոսի:

    Մի անգամ մեր երկրի տարբեր շրջաններից հրապարակված ընտրությունների արդյունքներից հասկացա, որ միլիոնավոր հոգիներ են ապրում հեռավոր շրջաններում: Աստծո սրտից արյուն է հոսում կորսված հոգիների համար: Ժողովրդին սոցիալական ծառայություններ ապահովելու համար մենք կարիք չունենք ընկրկել քաղաքական ճնշումների առջև: Սոցիալական ծառայությունների, ինչպես օրինակ՝ դպրոցների և համալսարանների ապահովումը չէ, որ մեզ օգտակար է դարձնում ազգի համար:

    Եկեղեցին Աստծո կողմից բացառիկ զորությամբ և օծությամբ օծված հատուկ հաստատություն է: Այդ զորությամբ և օծությամբ մենք ի զորու կլինենք անել այն, ինչի համար Աստված կանչել է մեզ: Որպես կորսված մարդկությանն օգնելու մեթոդ Նա ընտրել է քարոզությունը, ուսուցումը և բժշկությունը:

    2. Հոգու հրաշքները և դրսևորումները կստիպեն ձեզ դուրս գալ անհայտությունից:

    Անհրաժեշտ է, որ դուրս գաք անհայտությունից: Անհրաժեշտ է, որ աշխարհը զգա և տեսնի Ձեր ծառայությունը: Ի՞նչ օգուտ Ձեր մեծ իմաստությունից, եթե այն չեն լսում և չեն տեսնում: Հիսուս մեծացավ աննշան հյուսնի ընտանիքում, բայց Աստված ինչ-որ մի արտասովոր բան շնորհեց Նրան: Ի՞նչը դուրս կբերեր Հիսուսին անհայտությունից: Ի՞նչը կստիպեր որևէ մեկին լսել Նրա ուղերձը: Ի՞նչ կարող էր անել Հիսուս առանց գովազդային ժամանակակից մեթոդների: Հոգու հրաշքները և դրսևորումներն են, որ Հիսուսին դուրս բերեցին անհայտությունից:

    Հոգու հրաշքները և դրսևորումներն անհայտությունից դուրս գալու Ձեր հնարավորությունն են: Հիսուս երբեք գիրք չգրեց, մեքենայով չճամփորդեց, գնացք կամ ինքնաթիռ չնստեց, սակայն դարձավ հայտնի:

    Աստվածաշունչը հայտնում է, որ Նրա համբավը տարածվեց, և ամբողջ քաղաքը ժողովվեց Նրա դռան առաջ (Մարկոս 1:28, 33): Եթե մենք ցանկանում ենք, որ այս աշխարհի քաղաքները հավաքվեն մեր քարոզարշավների դռան առաջ, հետևապես, կարիք ունենք բժշկության օծության:

    Եթե մենք ցանկանում ենք, որ այս աշխարհի քաղաքները հավաքվեն մեր եկեղեցիներում, հետևապես, բանալին Հոգու հրաշքները և դրսևորումներն են: Բժշկության օծությունն ամբողջ քաղաքը կբերի Ձեր դռան առաջ այնպես, որ դուք կկարողանաք պատմել նրանց Հիսուս Քրիստոսի մասին:

    3. Հոգու հրաշքները և դրսևորումները բազմաթիվ սրտով կոտրված մարդկանց կգրավեն դեպի Ձեր ծառայությունը:

    Հիսուս ասաց, որ Ինքն օծված էր սրտով կոտրվածներին բժշկելու համար: Կոտրված սիրտ ունենալն ավելին է, քան ընկերոջ կամ ընկերուհու հետ կապերը խզելը: Կոտրված սրտերն, առհասարակ, հուսախաբությունների արդյունք են: Այն, ինչ կյանքն է բերում, ապշեցրել է բազմաթիվ մարդկանց: Մարդիկ ապրում են այնպես, կարծես ամեն ինչ լավ է, սակայն ներքուստ ուժասպառ են, հիասթափված և վիրավորված:

    Դեղամիջոցները, հոգեբանը կամ հոգեբույժն անկարող են բուժել մարդկային բազում խնդիրներ: Շատ մարդիկ հույսով լցվելու համար կարիք ունեն Աստծո հպման: Աստծո գործը մարդկանց կյանքի մեջ մտնելն է նրանց կոտրված սրտերը բժշկելու նպատակով:

    Բազմաթիվ քաղաքական գործիչներ զարմանում են, թե ինչու են մարդիկ շարունակ եկեղեցի գալիս, այն դեպքում, երբ իրենց կարծիքով հովիվներն ուղղակի փող են վերցնում ժողովրդից: Նրանք զարմանում են, թե ինչու մարդիկ չեն հասկանում թվացյալ «խաբեությունը»: Գիտե՞ք՝ խնդիրները, որ մարդիկ ունենում են, հաճախ ակնհայտ չեն: Մարդիկ արտաքուստ ժպտում են, իսկ ներքուստ՝ լալիս: Եկեղեցին քննադատողները չգիտեն, թե ինչ է այն անում հանուն ժողովրդի:

    Հիշում եմ՝ հեռուստացույցով դիտում էի մի հանրահայտ բժշկող ավետարանչի հարցազրույցը: Նրան բազմաթիվ հարցեր տրվեցին իր աշխատավարձի, տների և մեքենաների վերաբերյալ: Հարցազրույց անցկացնողը փորձում էր նրան հիմար իրավիճակի մեջ դնել:

    Այնուհետև նրանք հեռախոսազանգ ընդունեցին մի պարոնից, որպեսզի աղոթք արվեր նրա համար: Հանկարծ մթնոլորտը փոխվեց: Զանգահարողը քաղցկեղ ուներ և մահամերձ էր: Նա ուզում էր, որ ավետարանիչն աղոթեր իր համար: Հարցազրույց անցկացնողի բոլոր անպատկառ հարցերն այժմ ոչինչ չէին նշանակում: Հաղորդավարի դիմաց կանգնած էր մի հուսախաբ, ողբացող զանգահարող, որին անհապաղ օգնություն էր հարկավոր: Միայն ավետարանիչը կարող էր առաջարկել նրան այդ օգնությունը: Ավետարանչի ծառայության կարևորությունն ակնհայտ էր բոլորի համար: Ավելի շատ մարդիկ էին զանգահարում՝ խնդրելով աղոթել իրենց անելանելի և անհույս վիճակի համար:

    Մարդիկ ունեն կարիքներ, և բժշկության օծությունը կբավարարի այդ կարիքները: Սրտով կոտրվածները կհավաքվեն Ձեր շուրջն այն ժամանակ, երբ ունենաք Աստծո զորությունը՝ Հոգու հրաշքներով և դրսևորումներով:

    4. Հոգու հրաշքները և դրսևորումները Ձեր ծառայությունը տեղին կդարձնեն հասարակության համար:

    «Լինել տեղին»՝ նշանակում է «լինել կարևոր»: Մենք կարևոր ենք դառնում աշխարհի համար, երբ գործի է դրվում բժշկության օծությունը: Մենք կարևոր ենք դառնում այն ժամանակ, երբ վերականգնվում են սրտով կոտրվածները և ավետարանվում են աղքատները: Չար ոգիները տանջում են մարդկանց և առաջացնում վախ նրանց կյանքում: Բժշկության օծությունը կազատի մարդկանց չար ոգիներից:

    Վախը և սնոտիապաշտությունը տիրում են բազմաթիվ երկրներում: Հոգու հրաշքների և դրսևորումների շնորհիվ քանդվում է անեծքը, և գալիս է բժշկություն: Շատ մարդիկ են հասկանում գերբնական զորությունը: Բժշկության օծություն ունենալու պարագայում կարող եք կանգնել գերբնական չար զորությամբ զվարճացող Ձեր հայրենակիցների առջև և մարտահրավեր նետել նրանց: Եթե պարզապես մի փոքրիկ քարոզ ունենաք կիրակնօրյա դպրոցում, կլինեք ոչ պակաս զորավոր, քան մեր ժամանակի վհուկները և կախարդները:

    Այնքա՜ն շատ սնահավատություն կա մեր աշխարհում: Կան գետեր, որտեղ ձկնորսությունն արգելված է: Երբեմն մարդկանց նույնիսկ թույլ չեն տալիս ջուր կրել այդ գետերից: Կան ամբարտակներ, որոնք չեն կարող կառուցվել սնահավատության պատճառով: Մարդիկ վախենում են շատ տարբեր երևույթներից: Երբեմն սնոտիապաշտությունից դրդված՝ մենք վախենում ենք կրել որոշակի հագուստ որոշակի ժամանակ: Դուք չեք կարող փողոցային լույսեր տեղադրել որոշ ճանապարհների վրա ենթադրաբար դրանցում բնակվող աստվածների ներկայության պատճառով: Մարդիկ վախենում են օգտագործել որոշակի ճանապարհներ որոշակի ժամանակ: Նրանք վախենում են անջատել լույսերը: Մարդիկ երբեմն վախենում են ճանապարհորդել ուրբաթ օրերին: Գոյություն ունի սնոտիահավատության մի տեսակ՝ կապված որոշակի ամսվա 13-րդ օրը ճանապարհորդելու հետ: Եթե այդ 13-րդ օրը համընկնում է ուրբաթ օրվան, այն ավելի վատ է ընկալվում: Անգամ ավիաընկերություններն են տեղյակ այդ մասին: Շատ ինքնաթիռներում թիվ տասներեք նստատեղ գոյություն չունի: Շատ բազմաբնակարանային շենքերում տասներեքերորդ հարկ գոյություն չունի:

    Մի օր ճանապարհորդում էի օդանավով: Մենք կոպիտ վայրէջք կատարեցինք, որի համար օդաչուն ներողություն խնդրեց՝ բացատրելով, որ դրա պատճառն այն էր, որ 13-րդ օրն էր, իսկ օրը՝ ուրբաթ:

    Աստվա՜ծ իմ, բազմաթիվ մարդիկ վախի մեջ են ապրում:

    Եկեղեցին կարևոր է դառնում, երբ որևէ բան է ունենում առաջարկելու: Մենք կարևոր ենք դառնում, երբ պատասխանում ենք մարդկանց կարիքներին: Ոչ մի կառավարություն չի կարող առաջարկել այն, ինչ եկեղեցին է առաջարկում Սուրբ Հոգու զորությամբ: Ոչ մի քաղաքական գործիչ չի կարող տալ այն, ինչ եկեղեցին է տալիս: Ո՛չ ուսուցիչները, ո՛չ էլ բժիշկները չեն կարող տալ այն, ինչ եկեղեցին է տալիս: Միայն Աստված կարող է բժշկել կոտրված սրտերը և փրկել մարդկանց: Աշխարհի բոլոր մասերը կարիք ունեն Սուրբ Հոգու հրաշքների և դրսևորումների:

    Որպես եկեղեցի՝ մեր կարևորությունը դրպրոցներ կամ համալսարաններ հիմնելու մեջ չի կայանում: Կառավարությունն է, որ պետք է կրթություն ապահովի: Երբ եկեղեցին կրթություն ապահովի, դա պետք է դիտվի որպես այն, ինչ իրականում է՝ սիրո պարգև հանդեպ տվյալ ազգի: Մարդկության փրկությունն ապահովված է Հիսուս Քրիստոսի խաչի միջոցով:

    Մենք պատասխանատու ենք Մեծ հանձնարարականի համար: Ոչ մի այլ հաստատություն պատասխանատու չէ այս Մեծ հանձնարարականի համար: Մեր կարևորությունը Հիսուսի մասին քարոզելու և ուսուցանելու արդյունք է: Մեր կարևորությունը հիվանդներին բժշկելու արդյունք է: Մեր կարևորությունը Սուրբ Հոգու զորության հրաշքների և դրսևորումների արդյունք է:

    5. Հոգու հրաշքները և դրսևորումները գերության մեջ գտնվող հոգիներին կգրավեն դեպի Ձեր եկեղեցին:

    Բազմաթիվ մարդիկ դիվահար են: Մի օր տեսա ընկերոջս, ով թմրանյութերի ազդեցության տակ էր: Պարզապես շատ տխրեցի: Միայն Աստծո զորությունը կարող է ազատել մարդկանց թմրանյութերից, ալկոհոլից և անառակությունից: Բազմաթիվ մարդիկ կախվածության մեջ են գտնվում: Նրանք ի զորու չեն ազատագրվել սեփական ջանքերով: Բժշկության օծությունն ազատ կարձակի մարդկանց այն ամենից, ինչը կախվածության մեջ է պահում նրանց:

    Հոգու հրաշքները և դրսևորումները հույս կտան ամուլ կանանց: Պատահաբար մի վավերագրական ֆիլմ դիտեցի, որտեղ որպես անպտղության բուժման միջոց՝ օձ էին տեղադրել մի կնոջ մեջ: Աջակցություն ստանալու նպատակով նա եկել էր տեսնելու մի կախարդ քրմի, և սա այն օգնությունն էր, որն, իբր, երեխա ունենալու հնարավորություն էր տալու նրան:

    Ինքս ինձ ասացի. «Անպտղության դժվարությունները հասկացողությունից վեր են»: Մենք բոլորս այնքա՜ն ենք վախենում օձերից, որ նույնիսկ չենք ցանկանում մոտենալ նրանց, երբ գտնվում են վանդակում: Անգամ հեռուստացույցով օձ տեսնելիս մենք փշաքաղվում ենք: Տեսնելով, որ կինը հոժարությամբ թույլ է տալիս, որ երեխա ունենալու նպատակով իր մարմնի մեջ օձ տեղադրեն, ցույց է տալիս նրա կարիքի չափը:

    Մարդիկ հարցնում են, թե ինչու քարոզելու նպատակով թողեցի բժշկության մասնագիտությունը: Նրանց հետաքրքիր է, թե արդյո՞ք որպես քարոզիչ որևէ կարևոր գործ եմ անում: Այն, ինչ անում եմ այսօր, շատ ավելի կարևոր է, քան բժշկագիտության կիրառումը: Եթե Հիսուս կարողանար ավելի լավ ձևով օգնել աշխարհին բժշկագիտության միջոցով, Նա կլիներ բժիշկ: Բայց Նա քարոզիչ էր, իսկ դա պետք է, որ ինչ-որ բան ասի Ձեզ:

    Հիսուս հայտարարեց, որ Ինքը եկել էր խոցվածներին ազատ արձակելու համար: Խոցված մարդը նա է, ով վիրավորված է: Կյանքը լի է ցավերով, վիրավորանքներով և հիասթափություններով, իսկ Հիսուսի բժշկության օծությունը վիրավորված և խոցված մարդկանց բժշկելն է:

    Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ. Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին՝ տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով:

    Ղուկաս 4:18-19

    Եղիսեն գնաց բուժելու քաղաքի ջրերը, քանի որ ինչ-որ բան այն չէր այդ ջրերի հետ:

    «Եվ այն քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. Ահա քաղաքիս դիրքը լավ է, ինչպես որ տերս տեսնում է, բայց ջուրը վատ է, և երկիրը՝ անպտուղ։ Եվ նա ասաց. Ինձ մի նոր կուժ բերեք և մեջը աղ դրեք. և բերին նրա մոտ։ Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ և աղ գցեց այնտեղ և ասաց. Այսպես է ասում ՏԵՐԸ՝ Ես բժշկեցի այս ջրերը. այսուհետև այդտեղից այլևս մահ և անպտղություն չլինի։ Եվ այն ջրերը բժշկվեցին մինչև այսօր՝ Եղիսեի խոսած խոսքի պես» (Դ Թագավորաց 2:19-22):

    Բժշկելով Ձեր ջրերը՝ Աստված բավարարում է Ձեր կյանքի հիմնական կարիքները: Աստված ցույց է տալիս Ձեզ, որ բազմաթիվ կարիքավոր մարդիկ կան այս աշխարհում: Կան մարդիկ, որոնց հիվանդությունները չեն բուժվում: Աղքատ երկրներում որոշ կանայք ծառերի տակ են ծննդաբերում: Սա է պատճառը, որ մենք օծված ենք աղքատներին ավետարանելու համար:

    Այս աշխարհի աղքատները թվով գերազանցում են հարուստներին: Աստված ընդլայնում է մեր սրտերը աղքատների համար: Դուք չեք կարող մոտենալ այս աշխարհի աղքատներին և զրուցել նրանց հետ, եթե չունեք բարի լուր: Նրանք ուզում են իմանալ, թե ավետարանն ինչպես կներգործի իրենց կյանքի վրա գործնականորեն: Նրանք ինչպե՞ս կարող են իրենց բոլոր խնդիրներով, հիվանդություններով և ծայրահեղ չքավորությամբ հանդերձ հասկանալ Ավետարանի վարդապետությունները:

    Անհրաժեշտ է, որ աղոթենք ավելի շատ հրաշքների համար: Մեր սրտերը պետք է փափագեն ավելի շատ հրաշքների: Հակառակ դեպքում մենք կշարունակենք մնալ մեր փոքրիկ անկյուններում՝ հիանալի ժամանակ անցկացնելով, մինչդեռ մարդկանց հոծ բազմություններ գնում են դժոխք:

    6. Հոգու հրաշքները և դրսևորումները կմեծարեն Աստծուն Ձեր ծառայության մեջ:

    Ինձ բժշկի՛ր, Ո՛Վ ՏԵՐ, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը Դո՛ւ ես։ 

    Երեմիա 17: 14

    Երեմիան աղաչում էր. «Ինձ բժշկի՛ր, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ»: Եթե Աստված է բժշկում Ձեզ, դուք իսկապես բժշկված եք: Եթե Աստված է փրկում Ձեզ, դուք իսկապես փրկված եք: Մարդկային բուժիչ մեթոդները խիստ թերի են: Բժշկության օծության շնորհիվ դուք կարող եք մեծացնել Աստծո դերը մարդկանց կյանքում:

    Այն փաստը, որ Աստված բժշկում է, չի նշանակում, որ Նա հավանություն չի տալիս բժշկագիտությանը: Աստված դեմ չէ դեղորայքին: Ի դեպ, մարդկանց տրված դեղորայք մշակելու ընդունակությունն Աստծուց է: Նա է աղբյուրն այդ պարգևի: Որպես բժիշկ՝ ես հավատում եմ բժշկագիտությանը: Փա՜ռք Աստծուն բժշկագիտության և բժիշկների համար: Առանց նրանց անհնար է:

    Այնուամենայնիվ, Աստված ավելին է անում մեզ համար, քան բժշկությունը: Նա կարող է անել այն, ինչը բժշկությունն անկարող է անել: Նա անում է բաներ, որոնք բժշկությունն ի զորու չէ անել: Երբեմն էլ անում է բաներ, որոնք բժշկությունն ի զորու է անել: Մենք գիտենք միայն, որ Նա բարին է անում:

    Սիրում եմ պատմել մի պատմություն Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից փրկված մի մարդու մասին: Երկրաշարժի այդ դեպքից հետո նրանից հարցազրույց վերցրեցին: Երկրաշարժի ընթացքում նա փլատակների տակ ողջ էր մնացել երեք օր ու գիշեր: Նրան հարցրեցին, թե ինչպես էր կարողացել այդքան ժամանակ ողջ մնալ փլված շենքի տակ:

    Նա պատասխանեց. «Ես ուժեղ կամքի տեր մարդ եմ: Երբ որոշում եմ որևէ բան անել, ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել: Ես ի զորու եմ շարունակել իմ ընթացքը: Չեմ շեղվում դեպի աջ կամ դեպի ձախ: Ես ուժեղ վճռականություն և կամք ունեցող մարդ եմ, ուստի հրաժարվեցի մահանալ: Որոշել էի ապրել, և կարծում եմ՝ դա է պատճառը, որ ողջ մնացի»:

    Հարցազրույց վերցրին նաև նրա կնոջից: Վերջինս ասաց. «Դե, ես լավ եմ ճանաչում իմ ամուսնուն, որի հետ ամուսնացած եմ արդեն երկար տարիներ: Նա շատ ուժեղ կամքի տեր մարդ է: Երբ նա որոշում է որևէ բան անել, ոչինչ չի կարող նրան աջ կամ ձախ տեղաշարժել: Նա կայուն մարդ է: Նա շատ վճռական մարդ է: Նա ավարտին է հասցնում իր բոլոր ծրագրերը: Նա առաջ է շարժվում: Նա այն մարդկանցից է, ովքեր, չնայած ձախորդություններին, չեն սասանվում: Ես լա՛վ գիտեմ իմ ամուսնուն: Նրա հետ ամուսնացած եմ արդեն քսանյոթ տարի, այնպես որ, նա պարզապես ողջ մնաց, քանի որ որոշել էր ապրել»:

    Հարցազրույց վերցրին նաև այդ մարդու բժշկից: Այն հարցին, թե՝ «Ի՞նչ կասեք այս զարմանալի դեպքից ողջ մնացած ձեր հիվանդի մասին», բժիշկը պատասխանեց. «Դե, ես լավ եմ ճանաչում իմ հիվանդին. նա շատ ուժեղ կամքի տեր մարդ է: Նա կենդանի է մնացել, քանի որ հիվանդի կյանքում շատ կարևոր է համարվում կամքի ուժը: Երբ հիվանդը որոշում է մահանալ, մահանում է: Երբ նա որոշում է ապրել, ապրում է»:

    Կարո՞ղ եք հավատալ, որ ութ օր անց այս ուժեղ կամքի տեր մարդը սրտի կաթված ստացավ: Նա իսկույն մահացավ: Հետո ինքս ինձ հարցրեցի. «Ո՞ւր էր նրա կամքի ուժը»:

    Տրակտորները և բուլդոզերները, կարծես, փրկել էին նրան: Բժիշկները, կարծես, վերակենդանացրել էին նրան: Բայց նա իրապես չէր փրկվել: Նա, իրականում, մահամերձ էր:

    Ահա թե ինչու պետք է մեր աչքերը դարձնենք դեպի Տերը և ասենք. «Ինձ բժշկի՛ր, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ: Փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ»: Դուք իրապես կբժշկվեք այն ժամանակ, երբ Տերը մեկնի

    Enjoying the preview?
    Page 1 of 1