Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հավատարմություն եւ անհավատարմություն
Հավատարմություն եւ անհավատարմություն
Հավատարմություն եւ անհավատարմություն
Ebook220 pages1 hour

Հավատարմություն եւ անհավատարմություն

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 26, 2018
ISBN9781641352215
Հավատարմություն եւ անհավատարմություն
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Հավատարմություն եւ անհավատարմություն

Related ebooks

Reviews for Հավատարմություն եւ անհավատարմություն

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հավատարմություն եւ անհավատարմություն - Dag Heward-Mills

    Ինչո՞ւ է պետք սովորեցնել «Հավատարմություն և անհավատարմություն» թեմայի վերաբերյալ: Ես հավատում եմ, որ Աստված տարբեր պատճառներով է այս գործնական թեման դրել իմ սրտում: Առաջին հերթին ես տեսել եմ, որ այս թեման անմիջական կապ ունի Աստծո Խոսքի հետ: Սուրբ Գիրքը լի է հավատարիմ և անհավատարիմ մարդականցով: Աստվածաշնչյան այս օրինակներից շատ բան կարող ենք վերցնել:

    Ծառայության իմ տարիների ընթացքում ես նույնպես հանդիպել եմ բազմաթիվ հավատարիմ և անհավատարիմ մարդկանց: Տեսել եմ դրանց ազդեցությունը եկեղեցու և մարդկանց վրա: Հաջորդ մի քանի էջերում կկիսվեմ ձեզ հետ, թե ինչու է հավատարմություն թեման այդքան կարևոր:

    Յոթ պատճառ, թե ինչու է հավատարմություն թեման կարևոր

    1. Հավատարմությունը յուրաքանչյուր ծառայողի գլխավոր որակն է:

    Անփորձ մարդը հավանաբար կմտածի՝ որքան շատ տաղանդներ ունես, այնքան հարմար ես ծառայության համար:

    Իմ ոչ մեծ փորձառությունը ցույց է տվել, որ հավատարիմ և նվիրված մարդիկ են, որոնք ամենաշատն են հաջողված առաջնորդներ լինելու հարցում:

    Ընկերական և ցուցադրական

    Անփորձ մարդը կարող է մտածել, թե ընկերասեր եղբորից լավ հովիվ կստացվի: Նա նաև կարող է մտածել, թե հռետորական տաղանդով օժտված մարդուց լավ քարոզիչ կստացվի: Մի՛ արեք այդ սխալը: Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ առաջնորդության առանցքային պահանջը հավատարմությունն է և ոչ թե այլ բան:

    …Արդ տնտեսների մեջ այն է պահանջվում, որ մեկը հավատարիմ գտնվի:

    Ա Կորնթացիս 4:2

    Շատ հիանալի հովիվներ կան, ովքեր աշխատում են ինձ հետ: Նրանցից շատերը շատ ընկերական չեն, աչքի ընկնող կամ առանձնահատուկ տաղանդաշատ: Բայց ժամանակն ապացուցել է, որ նրանք ամենալավ պարգևներն են, որ Աստված տվել է Իր եկեղեցուն և ինձ:

    2. Հինգերորդ շարասյան պայքարը

    Իմ ծառայության վաղ տարիներին ես հասկացա, որ սատանան եկեղեցին ներսից քանդելու մեծ վարպետ է: Եթե դուք լավ ծառայող եք, կանչված եք Աստծուց և ճիշտ գործ եք կատարում, ապա սատանան դրսից ձեր դեմ պայքարելու շատ քիչ հնարավորություն ունի: Ինչպես Հիսուս ասաց.

    …որովհետև այս աշխարհքի իշխանը գալիս է, և Ինձանում ոչինչ չունի։

    Հովհաննես 14:30

    Դուք կհասկանաս, որ հաճախ սատանան հնարավորություն չունի դրսից գործադրել մահաբեր հարձակումներ ձեր դեմ: Հիսուս ասում էր, որ չնայած թշնամին գալիս է Իր հետևից, բայց նա ոչ մի հիմք չունի Իրեն կործանելու համար: Բազմաթիվ օծյալ քարոզիչներ կան այս նույն կարգավիճակում: Սատանան նրանց հաղթելու ոչ մի հնարավորություն չունի, այդ պատճառով ստիպված է ներսից ինչ-որ մեկին օգտագործել: Հիսուսի դեպքում նա օգտագործեց դավաճանին՝ Հուդային:

    Հիշում եմ բանակի գեներալի մասին մի պատմություն, ով շրջափակման մեջ էր գցել մի մեծ քաղաք՝ այն նվաճելու նպատակով: Այս քաղաքը ամուր պաշտպանված էր բարձր և անառիկ պարիսպներով: Բանակի գեներալը շրջափակել էր քաղաքը այն գրավելու պատրաստականությամբ:

    Գեներալի ընկերներից մեկն առաջ է գալիս և ասում.

    - Գեներա՛լ, դուք կարծում եք՝ ի վիճակի կլինե՞նք հաղթահարել այս քաղաքի պաշտպանությունը: Պատմության վերջին շրջանում ոչ ոք չի կարողացել նվաճել այս մեծ քաղաքը:

    Գեներալը ժպտում է և պատասխանում.

    - Գոյություն ունի հինգերորդ շարասյունը: Իմ հնարքի հաջողությունը կախված է հենց նրանցից:

    Գեներալի ընկերոջը շատ հետաքրքրեց.

    - Ի՞նչ է այդ հինգերորդ շարասյունը, - հարցրեց նա:

    - Ես կարծում էի՝ դուք ընդամենը չորս շարասյուն ունեք:

    Իսկ բանակի գեներալը պատասխանում է.

    - Ես իսկապես հինգերորդ շարասյուն ունեմ:

    - Օ՜, հասկացա. դա դիվերսիոն ջոկա՞տ է, կամ դեսանտայիննե՞ր, - հարցնում է այդ մարդը:

    Ես կմարտնչեմ ներսից

    Գեներալը ծիծաղում է.

    - Ո՛չ, դրանցից և ոչ մեկը: Իմ հինգերորդ շարասյունը կազմված է լրտեսներից, գործակալներից, ընկերներից և աջակցողներից, ովքեր արդեն իսկ քաղաքի ներսում են: Դու միայն սպասի՛ր: Նրանք ներսից կբացեն այդ մեծ դարպասները, և իմ բանակը քաղաք կներխուժի:

    Միայն այս ձևով թշնամին կարող է քանդել հաջողակ և հզոր ծառայությունը, որն ամեն բան ճիշտ է անում: Սա հնարավոր է միայն ներսից: Յուրաքանչյուր ծառայության հինգերորդ շարասյունը կազմված է անհավատարիմ, երկերեսանի, կեղծավոր մարդկանցից:

    Եթե այս մարդկանց թույլ տրվի ստեղծել քաոսային իրավիճակ այնպես, ինչպես իրենք ունակ են անել, ապա նրանք կքանդեն եկեղեցին:

    Ես ունեցել եմ անհավատարիմ գործընկեր

    Հիշում եմ տարիներ առաջ, երբ նոր էի սկսում իմ ծառայությունը, զգացի անհավատարիմ գործընկեր ունենալու հետևանքները: Չնայած այս անձնավորությունն իմ աջ ձեռքն էր, սակայն նա չէր հավատում ինձ և ամբողջ ժամանակ բողոքում էր ինձնից:

    Նրա տունը հանդիպման վայր էր եկեղեցու բոլոր դժգոհների համար: Ամեն անգամ հավաքվելիս նրանք քննարկում և քննադատում էին ինձ: Երբեմն խոսում էին իմ քարոզելու ձևի մասին, երբեմն էլ, թե ինչպես եմ ջուր խմում քարոզելու ընթացքում: Մինչդեռ որոշներին էլ թվում էր, թե ես այնքան էլ ընկերական չեմ: Բայց Տերն այս ամենը հայտնեց ինձ: Ես աղոթեցի դրա համար և հարցրեցի, թե ինչպես վարվեմ:

    Աստված ասաց ինձ.

    - Գլուխդ ազատի՛ր այդ տղայից:

    Ես հարցրեցի.

    - Տե՛ր, Դու ի նկատի ունես, որ նա պետք է լքի՞ եկեղեցին:

    Եվ Աստված ասաց.

    - Հենց դա էլ նկատի ունեմ: Հեռացրո՛ւ նրան, այլապես դու երբեք խաղաղություն չես ունենա, իսկ եկեղեցին երբեք չի աճի:

    Այսպիսով, ես հանդիպման կանչեցի եկեղեցու ավագներին և ասացի.

    - Ես գիտեմ, որ այսինչ եղբայրը դեմ է ինձ: Նրա լի է դառը քննադատությամբ:

    Ես այդ եղբորն ասացի.

    - Գիտեմ, որ դու այլևս չես հավատում իմ առաջնորդությանը: Ես կրթել եմ քեզ, մեծացրել: Եվ այսօր դու չափազանց մեծ ես, որպեսզի մնաս իմ իշխանության տակ:

    Եվ հարցրեցի.

    - Ի՞նչ խորհուրդ կարող ես տալ: Ի՞նչ անենք:

    Հետո այդ եղբայրն ասաց.

    - Կարծում եմ մենք ելք կգտնենք այս խնդրից:

    Բայց խոսքը, որ Տերը ցույց էր տվել, անմիջապես միտքս եկավ.

    Դուրս արա՛ ծաղրողին, և կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարի։

    Առակաց 22:10

    Ես մատնացույց արեցի նրան և բարձր ձայնով ասացի.

    - Ես և դու լավ գիտենք, որ դա չի գործելու: Դու այլևս ինձ չես հավատում:

    Եվ շարունակեցի.

    - Այսօրվանից սկսած քեզ ազատում եմ այս եկեղեցու պարտականություններից:

    Նա պոռթկաց.

    - Ի՞նչ:

    Հետո շարունակեց.

    - Ես կշարունակեմ գալ եկեղեցի, եթե նույնիսկ ոչ մի պարտականություն չունենամ:

    Դու հիմա՝ պետք է հեռանաս եկեղեցուց

    Բայց ես նրան ասացի.

    - Ո՛չ, դու պետք է հեռանաս: Դու մեզնից մեկը չես: Քո ներկայությունը եկեղեցում կարող է միայն կործանարար լինել:

    Ասում եմ ձեզ՝ հեշտ բան չէր հեռացնել երկար տարիների ընկերոջը և գործընկերոջը: Բայց դա պետք է արվեր: Աստվածաշունչն ասում է, որ երբ Աբրահամի և Ղովտի մեջ վեճ առաջացավ, Աբրահամն առաջարկեց նրան մեկ այլ տեղ գնալ: Աբրահամն ասում էր. «Եթե մենք առանձնանանք, խաղաղություն կլինի, և Աստծո գործն առաջ կգնա»:

    Անհավատարիմ մարդուց դժգոհություն, ատելություն և տրտունջ է բխում: Անհավատարիմ վերաբերմունքը նման է ծխի, որը լցնում է ամբողջ տունը:

    Ծխից ազատվելու միակ տարբերակը կրակից ազատվելն է:

    Եթե ուզում ենք մեծ եկեղեցի ունենալ, մենք պետք է սիրենք միմյանց և մեկ լինենք ծառայության մեջ: Եթե մենք չենք կարող մեկ լինել, ուրեմն եկե՛ք դադարենք ձևացնել: Այսպիսով, ես մարդկանց հորդորում եմ հեռանալ իմ եկեղեցուց, եթե նրանց սրտերը ինձ հետ չեն:

    Ով որ Ինձ հետ չէ, Ինձ հակառակ է…

    Մատթեոս 12:30

    Եթե պետք է, ապա անգամ կաղաչեմ, որ դուք հեռանաք: Ես լուրջ եմ խոսում: Նույնիսկ գումար կտրամադրեմ ձեր երթևեկության և սննդի համար, որպեսզի մեզնից այն մարդիկ, ովքեր սիրում են միմյանց և վստահում, կարողանան մնալ և շարունակել աշխատել:

    Ազատվե՛ք ձևացնողներից

    Ես չեմ կարողանում ձևացնել: Պարզապես չգիտեմ, թե ինչպես դա անել: Բայց եկեղեցում շատ ձևացնողներ կան: Նրանք ձևացնում են, թե սիրում և աջակցում են ձեզ, բայց իրենց սրտում արհամարհում են:

    3. Լցնել եկեղեցին հանուն Աստծո սիրո

    Ծառայությունը պետք է գործի սիրո զորությամբ, միաբանությամբ և թիմային աշխատանքով:

    Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ 

    Հովհաննես 13:35

    Արդյունավետ առաջնորդներ դառնալու համար, դուք պետք է ցույց տաք այն սերը, որի մասին Հիսուս խոսում էր: Մարդկանց գերում է սերը: Նրանց ձգում են այն առաջնորդները, որոնցից իսկական սեր է հորդում: Երբեք չմոռանա՛ք, որ եկեղեցու անդամները կույր չեն և ոչ էլ խուլ: Եթե մասնատվածություն և տարաձայնություն կա, նրանք տեսնում և զգում են դա:

    Ոչխարները հանդարտ ջրից են խմում

    Մեկ բան, որ յուրաքանչյուր հովիվ պետք է իմանա ոչխարների մասին, այն է, որ նրանք հանդարտ ջրերից են խմում: Եթե ջուրը պղտոր է և ալեկոծված, ապա ոչխարները հեռու կպահեն իրենց: Հասկանո՞ւմ եք՝ նրանք չեն կարող համոզված լինել, որ այնտեղ կոկորդիլոս չկա թաքնված:

    Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, և հանդարտ ջրերի մոտ՝ տանում է ինձ:

    Սաղմոս 23:2

    Երբ որ դավաճանություն և անվստահություն է լինում, ձեր եկեղեցու անդամները վախենում են և զգուշանում և իրենց հեռու են պահում:

    4. Մեծ և հաջողակ ծառայողական անձնակազմ ունենալու համար

    Մեկ մարդը կարող է անել ընդամենը իր կարողության չափով: Մեկ հովիվը կարող է միևնույն ժամանակ ընդամենը մեկ տեղում լինել: Նա կարող է ծառայել մինչև իր ուժերի սպառվելը, որոնք սահմանափակ են:

    Այդ պատճառով ցանկացած մեկը, ով ուզում է իր ծառայությունն ընդարձակել, պետք է սովորի աշխատել այլ մարդկանց հետ: Այս մարդիկ հենց այն թիմն են, որի մասին խոսում եմ: Այնուամենայնիվ, ավելի լավ է մենակ աշխատել, քան անհավատարիմ, դժգոհ, անմիաբան և անբարյացկամ մարդկանց հետ: Իրականում հնարավոր չէ արդյունավետ թիմ ունենալ այսպիսի մարդկանց հետ: Ես հավատում եմ, որ ի վիճակի եմ եղել այսքան շատ բան անել ինձ հետ աշխատող թիմի շնորհիվ:

    5. Մեգաեկեղեցի ունենալու համար

    Այս գիրքը գրելու պահին ամբողջ աշխարհում կան Փարոս եկեղեցիներ ՝ Գանայում, Հարավային Աֆրիկայում, Նյու Յորքում, Շվեյցարիայում և այլ վայրերում: Այս եկեղեցիները ցանցի մի մասն են, որոնք հավատարիմ են Գանայում գտնվող մայր եկեղեցիներին: Մարդիկ հաճախ են ինձ հարցնում. «Ինչպե՞ս ես կարողանում այսքան տարբեր վայրերում եկեղեցիներ ունենալ: Ինչպե՞ս ես դրանք ղեկավարում»:

    Իրականում, գրեթե ամեն բան կախված է հավատարմությունից: Եկեղեցիները հովվում են ծառայողներ, ովքեր հավատարիմ են Տիրոջը, ինձ և Փարոսի տեսիլքին:

    Առանց հավատարմության եկեղեցիների ցանկացած միաբանություն կամ հարանվանություն մասնատման է ենթարկվում: Նրանք հաճախ փոքրիկ խմբերի են բաժանվում, որը հանգեցնում է մասնատված եկեղեցիների ի հայտ գալուն:

    Նրանց եկեղեցին՝ կազմալուծված վիճակում

    Հիշում եմ մի եկեղեցու մասնաճյուղ, որը կազմալուծվեց միաբան չլինելու պատճառով: Դավաճանության որոշ հին սերմեր ի հայտ եկան տեղական եկեղեցու համար կատարված դրամահավաքից կարճ ժամանակ անց: Այս անհամաձայնության արդյունքում հովիվը որոշում է հրաժարական տալ և իր սեփական եկեղեցին հիմնել: Նա այնքան է բարկանում, որ վերադարձնում է ամբողջ հավաքված գումարը: Եկեղեցու անդամներն, իհարկե, զարմացած էին, երբ իրենց հավաքած գումարն իրենց էին վերադարձնում:

    Այս հովիվը շատ վատ պատմություններ սկսեց տարածել իր հարանվանության և ավագ ծառայողների մասին: Բնականաբար, եկեղեցին գրեթե կազմալուծվեց հովվի գործողություններին հետևելու արդյունքում:

    Հարգելի բարեկա՛մ, ես կարող եմ մեկը մյուսի հետևից պատմություններ պատմել,

    Enjoying the preview?
    Page 1 of 1