Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչպես աղոթել
Ինչպես աղոթել
Ինչպես աղոթել
Ebook255 pages3 hours

Ինչպես աղոթել

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ինչպե՞ս աղոթեմ։ Ինչի՞ համար աղոթեմ։ Ինչո՞ւ է աղոթքն այդքան խորհրդավոր։ Ինչպե՞ս կարող եմ աղոթել երկար ժամանակ։ Մի՞թե Աստված արդեն չգիտի, թե ինչի կարիք ունեմ: Ի՞նչ կլինի, եթե չաղոթեմ: Իմ աղոթքներն իսկապես կլսվե՞ն»։
Բացահայտեք այս հարցերի պատասխանները, մինչ կարդում եք Դագ Հյուարդ-Միլզի այս գործնական եւ պատեհաժամ գիրքը:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352185
Ինչպես աղոթել
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչպես աղոթել

Related ebooks

Reviews for Ինչպես աղոթել

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչպես աղոթել - Dag Heward-Mills

    Սուրբ Գրքի բոլոր մեջբերումները քաղված են Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակից, եթե այլ բան նշված չէ։

    © Դագ Հյուարդ-Միլզ, 2013

    Առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. Parchment House հրատարակչության կողմից

    3-րդ տպագրությունը՝ 2014 թ.

    Դագ Հյուարդ-Միլզի մասին իմացեք ավելին.

    «Բժշկարար Հիսուս» արշավ

    Գրեք հետևյալ հասցեով. evangelist@daghewardmills.org

    Ինտերնետային կայք՝ www.daghewardmills.org

    Ֆեյսբուք՝ Դագ Հյուարդ-Միլզ

    Թվիթեր՝ @EvangelistDag

    E BOOK ISBN:  978-1-64135-218-5

    Բոլոր իրավունքները վերապահված են միջազգային հեղինակային իրավունքի մասին օրենքներով։ Այս գրքի ցանկացած մաս օգտագործելու կամ վերարտադրելու համար հրատարակչից պետք է ձեռք բերել թույլտվություն, բացառությամբ կարճ մեջբերումների՝ քննադատական գրախոսություններում կամ հոդվածներում։

    Բովանդակություն

    1. Եթե այնքան զբաղված եք, որ չեք կարող աղոթել, ուրեմն շատ եք զբաղված

    2. Ինչու է աղոթքը խորհրդավոր

    3. Ի՞նչ է տեղի ունենում, երբ չեք աղոթում

    4. Ինչպես խոսել մեծ անձնավորության հետ

    5. Ինչպես կարող եք օգնություն ստանալ՝ լեզուներով աղոթելով

    6. Աղոթքների երեք ամենամեծ թեմաները

    7. Ինչպես աղոթել ամենայն տեսակի աղոթքներով

    8. Աստված պատասխանո՞ւմ է մեր բոլոր աղոթքներին

    9. Տասներկու քայլ դեպի հարյուր տոկոսով պատասխանվող աղոթք

    Գլուխ 1

    Եթե այնքան զբաղված եք, որ չեք կարող աղոթել, ուրեմն շատ եք զբաղված

    Դանիելը երբ իմացավ, որ հրաման է եղել, մտավ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացված էին դեպի Երուսաղեմ։ Օրական երեք անգամ նա ծնրադրում էր և աղոթում, գոհություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես առաջ էր անում։

    Դան. 7.10

    Ցանկացած ոք, ով չափազանց զբաղված է աղոթելու համար, չափից դուրս զբաղված է։ Ով էլ որ լինեք, չպետք է ձեզ թույլ տաք այնքան զբաղված լինել, որ չկարողանաք աղոթել։ Վերը բերված գրվածքից կտեսնեք, որ Դանիելն աղոթում էր օրը երեք անգամ։ Այս տան մեջ օգտագործված է մի կարևոր արտահայտություն՝ «ինչպես առաջ էր անում»։ Դա նշանակում է, որ Դանիելը պարբերաբար աղոթում էր այդ աղոթքները: Դանիելը պարզապես չէր աղոթում այն պատճառով, որ դժվարության մեջ էր. նա աղոթելու սովորություն ուներ:

    Շատ անգամներ, երբ մարդիկ բարգավաճում են, նրանք դադարում են գնալ աղոթաժողովների և ի վերջո հավատադարձ են լինում։ Դանիելի դեպքում այդպես չեղավ։ Նա իր երկրի վարչապետն էր, իշխանությամբ զիջում էր միայն թագավորին: Նա հաջողակ մարդ էր, ով ստրկությունից բարձրացել-հասել էր վարչապետի բարձր պաշտոնին։ Նա պետության ամենահարգված և վախ ազդող տղամարդկանցից մեկն էր։ Նա օրվա խոշոր քաղաքական գործիչ էր: Նա քաղաքացիական ծառայող էր: Սակայն նա աղոթում էր օրը երեք անգամ, ամե՛ն օր:

    Որո՞նք էին այն սկզբունքները, որոնք Դանիելին ուղղորդեցին ունենալու այսպիսի արտասովոր և հետևողական աղոթքաժամեր։ Դրանք բերված են այստեղ, կարդացեք, և թող դրանք դառնան ձեր սկզբունքները: Դուք նույնպես կարող եք ունենալ Դանիելի հաջողությունը: Ուզում եմ, որ կարդաք, ուսումնասիրեք և վերլուծեք հետևյալ սկզբունքները, որոնք, ես հավատում եմ, Դանիելին ուղղորդեցին իր կյանքում:

    1-ին սկզբունք. աղոթքը շատ կարևոր է

    Ինչ-որ մեկը մի անգամ ասել է, որ ավելի կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է աղոթել, քան ունենալ համալսարանական աստիճան։ Կան շատ բաներ, որոնք կարևոր են այս կյանքում: Լավ կրթությունը կարևոր է։ Դրամը կարևոր է։ Լավ ամուսնությունը կարևոր է։ Սակայն լավ աղոթալի կյանքը ամենակարևորն է։

    Թող որ սա մտնի ձեր հոգու մեջ. ինչ էլ որ անելու լինեք, աղոթե՛ք։ Ձեր բոլոր գործերի մեջ ժամանակ ազատեք աղոթքի համար։

    2-րդ սկզբունք. ոչ ոք երբեք այնքան զբաղված, օրհնված կամ հաջողակ չէ, որպեսզի չաղոթի

    Դուք կարող եք ունենալ զբաղված ապրելակերպ և կարող եք շատ կարևոր անձնավորություն լինել, բայց չեմ կարծում, թե ավելի զբաղված եք, քան Դանիելն էր: Դանիելը վարչապետ էր, պետության առաջնորդներից մեկը: Շատերը կարծում են, թե պետությունների ղեկավարները և պետական նախարարներն ունեն հանգիստ ու հաճելի կյանք, ուղևորություններ են կատարում աշխարհով մեկ։ Դա ճիշտ չէ՛։ Ես մեծ կազմակերպության ղեկավար եմ և գիտեմ, որ բարձր պաշտոններում մարդիկ հեշտ կյանք չունեն: Որքան բարձրանում եք, այնքան մեծանում է ձեր պատասխանատվությունը։

    Կյանքի և հոգևոր սպասավորության ամենից արդիական դիրքերում մնալը շատ ծանր աշխատանք է պահանջում։ Գիտեի՞ք, որ Դանիելի նման հաջող ղեկավարներն այն աստիճան են սթրեսի ենթարկվում, որ հակված են ունենալու այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ստամոքսի խոցը և սրտի կաթվածը։ Այս վիճակներն ավելի հաճախ են հանդիպում շատ զբաղված մարդկանց շրջանում՝ նրանց կատարած ծանր աշխատանքի պատճառով։

    Դանիելն այդպիսի անձնավորություն էր: Նա վարչապետ էր, բայց զգում էր, որ ինքն այնքան զբաղված չէ, որպեսզի օրական երեք անգամ չաղոթի։ Եթե կարծում եք, որ այնքան զբաղված եք, որ չեք կարող աղոթել, ապա խաբում եք ինքներդ ձեզ: Եթե չեք աղոթում, պատճառն այն է, որ չեք ցանկանում աղոթել: Պատճառն այն է, որ չեք կարծում, որ աղոթքն այժմ կարևոր է: Դանիելը հաջողակ էր, բայց աղոթում էր: Ինչո՞ւ էր նա կարողանում օրը երեք անգամ աղոթել:

    Մարդիկ դուրս են եկել աղքատությունից և բարգավաճ են։ Երբ նրանք աղքատ էին, շատ ժամանակ ունեին աղոթաժողովներին մասնակցելու համար, բայց երբ օրհնվեցին, մտածեցին, որ ամեն բան լավ է։ Ո՛չ։ Ամեն բան լավ չէ՛։ Ձեր բարգավաճությունը աղոթելը դադարեցնելու ազդանշան չէ՛։

    3-րդ սկզբունք. աղոթքը մեր զորության և պաշտպանության աղբյուրն է

    Դուք պետք է գիտակցեք, որ աղոթքն է, որ ազատ է արձակում Աստծու զորությունը: Հիսուսը գիտեր աղոթքի զորությունը: Այդ պատճառով նա երկար ժամեր էր անցկացնում աղոթքով: Գուցե դուք հաջողակ գործարար եք և չեք կարծում, որ ձեզ պետք են այս հոգևոր «բաները»։ Գուցե դուք քաղաքական գործիչ եք և կարծում եք, որ ձեր պաշտպանությունը պետք է բխի ֆետիշային կամ օկուլտիստական զորություններից։

    Թույլ տվեք հենց հիմա ձեզ ասել. աղոթքի մեջ զորություն կա: Մենք ուրիշ զորության կարիք չունենք, երբ ունենք աղոթքի զորությունը։ Մեզ համար պաշտպանություն է գործում, երբ աղոթում ենք: Աստծու զենքուզրահի վերջին մասը աղոթքն է (Եփես. 6.18): Այլ կերպ ասած, աղոթքը ձեր հոգևոր պաշտպանության կարևոր մասն է:

    Շատերը վախենում են, երբ բարգավաճում են: Հոբը վախով էր լցված, երբ բարգավաճեց։ Ի վերջո նա ասաց. «Այն, ինչից շատ էի վախենում, կատարվեց ինձ հետ»։ Նման մարդիկ զգում են, որ ինչ-որ մեկը կարող է օգտագործել գերբնական ուժեր՝ փորձելով սպանել իրենց։ Դուք վախենալու բան չունեք, երբ Դանիելի պես աղոթքով լի անձնավորություն եք։ Շատերն ուզում էին Դանիելին սպանել: Այդ մարդիկ ոչ միայն մտածում էին Դանիելի սպանելու մասին, այլ իրականում փորձեցին վերացնել նրան: Աղոթքի զորությամբ Դանիելը պաշտպանված էր առյուծներից:

    Ես տեսնում եմ, թե ինչպես են ձեր կյանքում եղած բոլոր առյուծները վախից ցաքուցրիվ լինում։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ձեր աղոթքի զորությունն աճում: Ես տեսնում եմ, թե դուք ինչպես եք առաջ գնում՝ նորագյուտ աղոթալի կյանքի շնորհիվ։

    …Հիսուս ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց...

    Ղուկ. 3.19

    Տեսնում եմ, թե ինչպես է երկինքը բացվում ձեր կյանքի վրա։ Երբեք մի՛ մոռացեք սա։ Երբ Հիսուսն աղոթեց, երկինքը բացվեց։ Երբ լի եք աղոթքով, ձեզ վրա անձրևի նման տեղում են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր օրհնություններ։

    4-րդ սկզբունք. աղոթքը կարևոր է Աստծու օրհնությունները ձեռք բերելու և պահպանելու համար

    Դուք ունե՞ք որևէ բան, որով հպարտանում եք: Այս կյանքում որևէ բանի հասե՞լ եք: Թույլ տվեք ասել ձեզ, որ դա Աստծու շնորհով է: Աղոթքի զորությամբ դուք է՛լ ավելի մեծ բաների կհասնեք: Աղոթքով է, որ կկարողանաք պահպանել այն, ինչ Աստված դրել է ձեր ձեռքերում:

    Կան մարդիկ, ովքեր հազարավոր դոլարներ են ստացել որպես նվեր։ Այսօր այդ գումարն անհետացել է։ Աստված կարող է ձեզ ինչ-որ բան տալ, բայց հարկավոր է նաև Նրա շնորհը՝ այդ օրհնությունը պահպանելու համար: Դուք մեծ հոգևոր սպասավորության պաստո՞ր եք: Թույլ տվեք ձեզ ասել, որ ձեզ ծառայության մեջ պահելու համար աղոթք է հարկավոր: Ի՞նչ եք կարծում. ինչո՞ւ էր Հիսուսը փախչում՝ աղոթելու համար:

    Աշխարհում գործում է քայքայման օրենք: Ամեն ինչ անկում քայքայվում է։ Ձեր բիզնեսը քայքայվում է: Ձեր եկեղեցին քայքայվում է: Ձեր կյանքն իսկ քայքայվում է: Աստծու զորությունն է պահանջվում՝ աղոթքի միջոցով պահպանելու այն ամենը, ինչ Աստված տվել է ձեզ:

    5-րդ սկզբունք. որպեսզի աղոթքը արդյունավետ լինի, պետք է լինի սովորութային

    Դոստոևսկի անունով մի մարդ ասել է. «Մարդու կյանքի երկրորդ կեսը կազմված է այն սովորություններից, որոնք նա ձեռք է բերել կյանքի առաջին կեսի ընթացքում»։

    Պասկալն ասել է. «Մարդու առաքինությունների ուժը բաղկացած է նրա սովորութային գործողություններից»։

    Եթե այս կյանքում մեծ մարդ եք լինելու, պետք է ունենաք լավ սովորություններ: Գործողությունը դառնում է սովորություն, երբ բազմիցս կրկնվում է՝ երբեմն գիտակցաբար, երբեմն՝ անգիտակցաբար: Դա դառնում է ձեր սովորույթը:

    Սովորությունները կարող են լինել լավ կամ վատ: Հիշեք, որ լավ սովորությունները կրկնվում են նույնքան հեշտությամբ, որքան՝ վատերը։ Լավ սովորությունը կհանգեցնի մշտական առաջընթացի՝ նույնիսկ եթե նման մտադրություն չունեք: Վատ սովորությունները կհանգեցնեն մշտական ձախողումների։

    Եթե որոշում եք ձևավորել աղոթելու սովորություն, ձևավորում եք հաջողության հասնելու սովորություն։ Հիսուսը շաբաթ օրը գնաց եկեղեցի, քանի որ դա Նրա սովորությունն էր: Աստվածաշունչը մեզ

    Enjoying the preview?
    Page 1 of 1