Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում
Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում
Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում
Ebook519 pages4 hours

Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Դուք հավանաբար կարծում եք, որ ամենեւին էլ կարեւոր չէ Հովհաննես Մկրտչի ծառայությունը, այնպես չէ՞: Դուք պետք է հավատաք Աստծո գրավոր խոսքին: Մենք պետք է հասկանանք եւ հավատանք Հովհաննես Մկրտչի ծառայությանը Հիսուս Քրիստոսի կատարած ծառայության շրջանակում: Նոր Կտակարանում Հովհաննես Մկրտիչը Եղիա մարգարեն էր, ով ըստ խոստումի ուղարկվելու էր աշխարհ Մաղաքիա Գրքի մարգարեության 4:4-5 համաձայն: Որպես Եղիա մարգարե, Հովհաննես Մկրտիչը ծնվեց Հիսուսից վեց ամիս առաջ: Եվ նա աշխարհի մեղքը միանգամից փոխանցեց Հիսուսին Հորդանան գետում մկրտելու միջոցով, երբ Նա երեսուն տարեկան էր: Դրա համար մենք պետք է ընդունենք Աստծո օրհնությունները հասկանալով Հովհաննես Մկրտչի ծառայությունը:

LanguageՀայերեն լեզու
PublisherPaul C. Jong
Release dateAug 14, 2023
ISBN9788928208791
Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում

Related to Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում

Related ebooks

Reviews for Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի Միջեւ Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում - Paul C. Jong

    paul_Arm21_coverFrontflap_arm211st_page

    Հիսուսի և Հովհաննես Մկրտչի Միջև Եղած Հարաբերությունը Չորս Ավետարաններում

    Smashwords Edition

    Copyright 2012 by Hephzibah Publishing House

    Բոլոր իրավունքները պահպանված են: Այս հրատարակչության ոչ մի մասը չի կարող վերարտադրվել, պահպանվել տեղեկատվական համակարգում կամ փոխադրվել էլեկտրոսարքերի միջոցով, մեխանիկական եղանակով, ֆոտոպատճենահանման, ձայնագրման կամ այլ եղանակով առանց հրատարակչի և հեղինակային իրավունքը ունեցողների նախնական գրավոր թույլտվության:

    Սուրբ Գրային մեջբերումները կատարված են «Արարատ» Ժամանակակից Արևելյան Հայերեն Աստվածաշնչից:

    ISBN 978-89-282-0879-1

    Ձևավորում` Մին-սու Կիմ

    Նկարազարդում` Յանգ-է Կիմ

    Հրատարակված է Կորեայում

    Hephzibah Publishing House

    A Ministry of THE NEW LIFE MISSION

    Seoul, Korea

       ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ   

    Ներածություն

    1. Դուք Պետք է Գիտենաք Հովհաննես Մկրտչի Ծառայության Մասին և Հավատաք Դրան (Մարկոս 1:1-2)

    2. Հովհաննես Մկրտչի Ծառայությունը Հաջողված էր (Մատթևոս 11:1-14)

    3. Հովհաննես Մկրտիչը, Ով Եկավ Արդարության Ճանապարհով (Մատթեոս 17:1-13)

    4. Նայեք Հովհաննես Մկրտչի Ծառայությանը (Ղուկաս 1:17-23)

    5. Եկեք Ուրախությունով Վայելենք Աստծո Փառքը (Հովհաննես 1:1-14)

    6. Հայտնի է Արդյո՞ք Ձեզ Աստծո Երկու Ծառաների Ծառայության Էությունը (Հովհաննես 1:30-36)

    7. Ինչո՞ւ Հիսուսը Պետք է Մկրտվեր (Հովհաննես 3:22-36)

    8. Քարոզեք Ճշմարիտ Ավետարանն ու Հիսուսի Արդար Գործերը (Մատթևոս 3:1-17)

    9. Հովհաննես Մկրտչի Գործի և Մեր Մեղքերի Քավության Ավետարանի Փոխադարձ Կապը (Մատթեոս 21:32)

    10. Հիսուսը Եկավ, Որպեսզի Լվա Մեր Բոլոր Մեղքերը (Մատթևոս 3:13-17)

    11. «Ահա, Ես Ուղարկում եմ Իմ Հրեշտակին» (Մարկոս 1:1-5)

    12. Եկեք Հավատանք Հիսուսին՝ Հասկանալով Հովհաննես Մկրտչին (Ղուկաս 1:1-17)

    Նախաբան

    Նոր Կտակարանը սկսվում է չորս Ավետարաններով: Դա Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններն են: Բոլոր չորս Ավետարաններում վերանայված է և ամբողջությամբ նկարագրված է Հովհաննես Մկրտչի ծառայությունը, քանի որ նրա ծառայությունը համարվում է նշանակալից: Չհասկանալով Հովհաննես Մկրտչի ծառայության էությունը՝ մենք չենք կարող պնդել, որ գիտենք Հիսուս Քրիստոսին:

    Այդ դեպքում, մենք կարող ենք հարց տալ. «Մի՞թե Հովհաննես Մկրտչի ծառայությունը, որը նկարագրված է չորս ավետարաններում, ունի այդպիսի մեծ նշանակություն»: Նույնիսկ Հիսուսը մատնանշելով Հովհաննես Մկրտչին, ասաց. «Եվ եթե կամենում եք ընդունել, նա Եղիան է, որ գալու էր» (Մատթեոս 11:14): Հետևաբար, Հովհաննես Մկրտիչը այն մարդն էր, ով ծնվեց այս երկրի վրա, որպեսզի հատուկ ծառայություն կատարի: Հիսուսը նաև ասաց. «Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում և ուժովները հափշտակում են նրան» (Մատթեոս 11:12): Սա ճշմարիտ է, որովհետև Հովհաննես Մկրտիչը ծնվեց այս երկրի վրա, և երբ նա մկրտում էր Հիսուս Քրիստոսին, վերջինիս վրա դրվեցին աշխարհի մեղքերը: Այսպիսով, Հիսուս Քրիստոսը կարող էր միաժամանակ Իր վրա վերցնել աշխարհի բոլոր մեղքերը: Թույլ տալով, որ դա հենց այդպես տեղի ունենա՝ Տերը թույլ տվեց Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությանը հավատացողներին մեղքերի թողություն ստանալով մտնել երկինք: Այսպիսին է Սուրբ Գրային հատվածի՝ Մատթեոսի ավետարանի 11:12-14 խոսքերի նշանակությունը:

    Հավատո՞ւմ եք արդյոք, որ ջրի և Հոգու ավետարանը ճշմարտությունն է: Եթե այո, ապա դա նշանակում է, որ դուք ունեք ամբողջական գիտելիք Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայության վերաբերյալ: Սակայն, բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր չեն հասկանում Հովհաննես Մկրտչի ծառայության էությունը, չգիտեն ջրի և Հոգու ավետարանը և հավատքի կյանք են վարում միայն իրենց մարմնի ջանքով: Չնայած իրենց տգիտությանը, նման մարդիկ նույնիսկ չեն փորձում ճանաչել Հովհաննես Մկրտչի ծառայությունը, որը նկարագրված է չորս ավետարաններում: Հենց դրա համար, այդքան երկար ժամանակ, Հովհաննես Մկրտիչը արհամարհված էր քրիստոնյաների կողմից, ովքեր պնդում են, որ հավատում են Հիսուս Քրիստոսին: Հավանաբար, այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ մեր օրերում շատերն են հետաքրքրվում Հովհաննես Մկրտչի ծառայությամբ:

    Այսպիսով, մարդիկ հակված են զարմանքով նայելու նրանց, ովքեր հետաքրքրվում են այդ թեմայով, որովհետև մարդիկ երկար ժամանակ դժկամությամբ են ուղղորդել իրենց հայացքները Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայություններին: Որոշ քրիստոնեական առաջնորդներ ստիպեցին մարդկանց մտածել, որ դա անկասկած ճշմարիտ է: Այսպիսով, ժամանակակից քրիստոնյաները շարունակում են ապրել՝ անտեղյակ լինելով Հովհաննես Մկրտչի ծառայություններից: Նրանք դավանում են հավատք, որը մարմնավոր է և հիմնված է օրենքի վրա:

    Քանի որ այս աշխարհի մարդիկ ապրում են մարմնավոր և եսասիրական մտածելակերպով, նրանք չեն կարող մերժել կորուստի ճանապարհը: Ես կվկայեմ Հովհաննես Մկրտչի ծառայության համար, որը նկարագրված է չորս ավետարաններում: Ես չեմ կարող չշարունակել այս աշխատությունը, քանի դեռ ողջ աշխարհով մեկ քրիստոնյաները չգիտեն Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությունների մասին: Որպեսզի ճիշտ հասկացվի Հիսուսի ծառայությունը, մարդը պետք է ճիշտ պատկերացում ունենա Հովհաննես Մկրտչի ծառայության վերաբերյալ: Ամեն դեպքում, ես ցանկանում եմ, որպեսզի դուք խոնարհաբար ընդունեք այս երկու ծառայությունների մասին եղած վկայությունը՝ համեմատելով այն Աստծո Խոսքի հետ: Ես չեմ խոսի ժամանակակից քրիստոնեական ուսմունքների մասին: Դրա փոխարեն, ես Աստծո Խոսքի համապատասխան՝ հիմնված չորս ավետարանների վրա, կվկայեմ Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությունների մասին:

    Տերը մեծ ընդգծվածությամբ է խոսում Հովհաննես Մկրտչի ծառայության կարևորության մասին

    Ներկայումս մարդկությունը պետք է իր սրտի մեջ ընդունի Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությունը, որպեսզի այդ կերպ մոտենա շնորհաց գահին և Աստծո շնորհքի ծածկոցն ընդունի: Եթե դուք մտադիր եք վերադառնալ Հիսուս Քրիստոսի մոտ, ապա սկզբում կարիք ունեք ճանաչելու և ընդունելու Հովհաննես Մկրտչի ծառայությունը: Իսկ եթե փորձեք հասկանալ Հիսուսի ծառայության էությունը՝ չունենալով ճիշտ պատկերացում Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, ապա դուք կընկնեք բազմաթիվ մոլորությունների մեջ և կզգաք անխուսափելի տառապանքներ:

    Արդյո՞ք դուք հիմա ունեք ճշգրիտ պատկերացում Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայության մասին: Եթե ձեր սրտերում մնացել են մեղքեր, չնայած ձեր Հիսուս Քրիստոսի ծառայության նկատմամբ ունեցած հավատքին, դուք պարզապես չգիտեք Հովհաննես Մկրտչի ծառայության էության մասին: Տերը մեզ բոլորիս ասել է Հովհաննես Մկրտչի ծառայության կարևորության մասին: Աստվածաշունչն ասում է, որ եթե դուք չեք հավատում Հովհաննես Մկրտչի ծառայությանը և հակադրվում եք նրան, ապա այդ մեղքի համար ձեզ սպասվում է սարսափելի դատաստան: Հենց Աստծո սերն ու Հովհաննես Մկրտչի ծառայությունն են, որ ձեր սրտերը բերում են Հիսուս Քրիստոսին:

    Իսկ հիմա ես ցանկանում եմ ժամանակակից քրիստոնյաներին հարցնել այն մասին, թե որքանո՞վ է մեծ իրենց գիտելիքները Հովհաննես Մկրտչի ծառայության մասին

    Ես շատ խիստ կասկածում եմ ժամանակակից քրիստոնյաների հավատքի վրա: Եթե նրանք փորձեն հասկանալ Հիսուս Քրիստոսի ծառայությունը՝ չիմանալով Հովհաննես Մկրտչի ծառայության էությունը, ապա նրանց ձեռքբերումը կլինի դատարկություն, քաոս և խավար: Այլ բառերով ասած, նրանք հիմար կմնան: Սակայն, նրանց ներկայի պնդումներն այն մասին, որ իրենք հավատում են Հիսուս Քրիստոսի ծառայությանը՝ չունենալով պատկերացում Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, ինձ ներշնչում են տհաճ զգացողություններ:

    Ինձ համար այլ ընտրություն չկա, քան խոսել այդ Ճշմարտության մասին: Ես նման տգետ քրիստոնյաներին ասում եմ՝ «Դուք չեք հասկանում, որ պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր չգիտեն Հովհաննես Մկրտչի ծառայության մասին: Ի՞նչ եք մտածում Հովհաննես Մկրտչի ծառայության մասին: Իսկ ինչ վերաբերվում է Հիսուսին հավատալով փրկության ընդունմանը, ապա հավանաբար դուք մտածում եք, որ նշանակություն չունի, թե դուք գիտեք Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, թե ոչ»:

    Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչու Աստված պատվիրեց Մաղաքիային իր մարգարության 4-րդ գլխում գրել. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ» (Մաղաքիա 4:5): Ասվում է, որ Աստված ցանկանում է Իր ժամանակին ուղարկել Եղիային: Մենք պետք է հասկանանք, որ Հայր Աստված խոստացավ այս երկիր ուղարկել Եղիային, նախքան Հիսուս Քրիստոսի ծնվելը: Հիսուսը վկայեց, որ Հովհաննես Մկրտիչը Եղիան էր, ով պետք է գար համաձայն Աստծո խոստումի, ինչպես որ գրված է.

    «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ, Եվ նա պիտի դարձնե հայրերի սիրտը՝ դեպի որդիքը և որդկանց սիրտը՝ դեպի իրենց հայրերը, որ մի գուցե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով» (Մաղաքիա 4:5-6):

    Իսկ եթե ժամանակակից քրիստոնյաները հասկանային, որ սա Հիսուսի մասին է խոսում, ապա մի՞թե նրանք այդ ժամանակ կկարողանային Աստծուց առատ օրհնություններ ստանալ: Սակայն մեր օրերում քրիստոնյաների մեծամասնությունը զրկվում է Աստծո օրհնություններից, քանի որ չի կարող հասկանալ այս հատվածը, դրա համար ես նորից և նորից կքարոզեմ այդ մասին:

    Ինչո՞ւ է Աստված վերը նշված հատվածում ասում, որ Ինքը կուղարկի Եղիա մարգարեին, նախքան դատաստան կանի այս երկրի նկատմամբ: Ասվում է, որ Աստծո մարգարե Եղիան կգա այս երկիր, Աստծո սիրտը կդարձնի մեզ և մեզ դեպի մեր Արարիչը: Մենք տեսնում ենք, որ այս մարգարեական խոսքերը կատարվեցին Հովհաննես Մկրտչի ծառայության մեջ, ով հայտնվեց Նոր Կտակարանում:

    Այս գրքի «Հիսուս Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի ծառայության փոխկապակցվածությունը հիմնված չորս ավետարանների վրա» պարունակությունը մեզ կօգնի, ովքեր հավատում են միայն Հիսուսի արյանը, որը թափվեց Նրա կողմից խաչի վրա: Այն նաև կբացատրի նրանց, թե իրականում ինչպիսին է հանդիսանում Աստծո ծառայությունը: Քանի որ նրանք չարաշահում էին Հովհաննես Մկրտչի ծառայությունը և այն անուշադրության մատնում, մինչև հիմա հավատում են միայն Հիսուսի արյանը, որը Նա հեղեց խաչի վրա: Դրա համար նրանք չկարողացան ձեռք բերել Աստծո իրական օրհնությունները, որոնք ուղարկված էին Հիսուս Քրիստոսի միջոցով: Արդյո՞ք դուք նրանցից մեկը չեք: Այդ դեպքում, դուք պետք է հավատաք Աստծո սիրուն և արդարությանը՝ ճանաչելով Հովհաննես Մկրտչի և Հիսուս Քրիստոսի ծառայությունը: Դուք պետք է Աստծուն փառք տաք և ձգտեք ստանալ Աստծո առատ օրհնությունները՝ ճանաչելով այդ երկու ծառայությունները, որոնք կազմում են Աստծո արդարությունը:

    Մեր օրերում որոշ մարդիկ փորձում են Հովհաննես Մկրտչի ծառայությունը վերածել ինչ-որ անիմաստ մի բանի

    Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նման մարդիկ կարծում են, որ Հովհաննես Մկրտչի ծառայությունը անհաջող էր: Եվ բացի այդ, նրանք նույնիսկ չեն ձգտում ճանաչել նրան: Նրանք ասում են, որ Հովհաննես Մկրտիչը փոխարենը, որ դավաներ Հիսուս Քրիստոսին, կասկածեց Նրան և ընկավ գայթակղության մեջ: Նրանք ասում են, որ Մատթեոսի 11:2-3 նրանց ուղղորդում է այդ մտքին: Մատթեոսի 11:2-3. «Եվ Հովհաննեսը բանտում Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց: Եվ նրան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թե ուրիշի սպասենք»: Այս հատվածի վրա հիմնվելով՝ նրանք ասում են, որ Հովհաննես Մկրտիչը կասկածեց Հիսուս Քրիստոսին, փոխարենը որ հավատար Նրան որպես իր Փրկչի, սակայն, դա ամենևին էլ այդպես չէ:

    Հովհաննես Մկրտիչը չէր կասկածում այն բանում, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է: Ավելի շուտ, նա ցանկանում էր իր բոլոր աշակերտներին ուղարկել Հիսուսի մոտ, որպեսզի նրանց դարձներ Հիսուսի աշակերտները: Ես կարծում եմ, որ որոշ համառ աշակերտներ չէին ցանկանում հնազանդվել իրենց ուսուցչին, ով փակված էր բանտում և ով պատվիրում էր նրանց գնալ Հիսուս Քրիստոսի մոտ և հավատալ Նրան: Ես վստահ եմ, որ Հովհաննես Մկրտիչը մահից առաջ ցանկանում էր իր համառ աշակերտներին ուղարկել Հիսուսի մոտ:

    Արդյո՞ք դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր կասկածում են Հովհաննես Մկրտչի հավատքին և ծառայությանը: Հովհաննես Մկրտչի հավատքն ու ծառայությունը ցույց են տալիս, որ Նա մի մարդ էր, ով հավատում էր այն բանին, որ Հիսուս Քրիստոսը Աստված էր և Փրկիչ, և որ ամենագլխավորն է, նա ձեռնադրությամբ փոխանցեց այս աշխարհի մեղքերը Հիսուս Քրիստոսի վրա: Նա անհավատ չէր: Ընդհակառակը, նա մի մարդ էր, ով հավատում էր, որ Հիսուս Քրիստոսը Աստված է և Աստծո Գառնուկն է, և ով Հիսուսին տվեց մկրտություն Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Այսպիսով, մենք գիտենք, որ նա խոսեց այդ խոսքերը, որովհետև ցանկանում էր իր աշակերտներին ուղղորդել Հիսուս Քրիստոսի մոտ: Քանի որ Նա գիտեր, որ մոտ ապագայում կմահանա մարտիրոսական մահով և կվերադառնա Աստծո մոտ:

    Որոշ մարդիկ չգիտեն Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, բայց թերևս փորձում են այն արհամարհել: Նրանք չպետք է այդպես վարվեն: Եթե դուք ցանկանում եք հավատալ Հիսուս Քրիստոսին, ով եկավ ջրի և Հոգու ավետարանով որպես Փրկիչ, դուք պետք է ամեն բանից առաջ ճանաչեք և խոստովանեք Հովհաննես Մկրտչի ծառայությունը: Դուք պետք է հիշեք, որ Նա Աստծո ծառա էր, ով Հիսուս Քրիստոսին փոխանցեց այս աշխարհի բոլոր մեղքերը՝ միաժամանակ մկրտելով Նրան: Նա այդ գործը չկատարեց սեփական հայեցողությամբ, դրա փոխարեն Նա մկրտեց Հիսուս Քրիստոսին՝ համաձայն Հայր Աստծո կամքի: Քանի որ Հովհաննես Մկրտիչը փոխանցեց այս աշխարհի մեղքերը Հիսուս Քրիստոսին, ապա Նա վկայեց մեզ այդ մասին Հիսուսի մկրտության հաջորդ օրը, ասելով. «Ահա Աստծո Գառը, ով վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննու 1:29): Նա հենց այն մարդն էր, ով Հիսուսին փոխանցեց աշխարհի մեղքերը՝ միաժամանակ մկրտելով Նրան Հորդանան գետում:

    Նա նաև կատարեց Եղիայի ծառայությունը, որի ուղարկման խոստումը գտնվում է հին կտակարանային մարգարե, Մաղաքիայի գրքի 3 և 4 գլուխներում: Դուք պետք է հիշեք Խոսքը, որն ասաց Հիսուսը. «Եվ եթե կամենում եք ընդունել՝ նա Եղիան է, որ գալու էր» (Մատթեոս 11:14): Այդ կերպ, Հին Կտակարանում, ինչպես և Նոր Կտակարանում, Հիսուսը խոսում է Հովհաննեսի մասին, որպես Եղիայի, ով հիշատակված է Հին Կտակարանում և նրա ծառայության կարևորության մասին: Այսպիսով, եթե դուք Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ հավատացողներդ, անտեսում եք նրա ծառայությունը, ապա ձեզ հետևում է ապաշխարել և ձեռք բերել ճշմարիտ հավատք: Մաղաքիա մարգարեի գրքի 4-րդ գլխի 6-րդ խոսքում Տերն ասել է, որ անողորմ դատաստան է կատարելու մեղավորների նկատմամբ, ովքեր չեն վերադառնում Տիրոջ մոտ և անտեսում են Հովհաննես Մկրտչի ծառայությունը:

    Նույնպես և Աստվածաշնչում Հիսուսն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը այն մարդն էր, ով շատ կարևոր ծառայություն կատարեց: Մատթեոսի ավետարանի 11:12 ասում է. «Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունը ուժով է առնվում և ուժովները հափշտակում են նրան»: Այս հատվածը խոսում է Հովհաննես Մկրտչի մասին, ով ձեռնադրությամբ կատարեց այս աշխարհի մեղքերի փոխանցումը Հիսուսին՝ մկրտելով Նրան և նաև այն մասին, որ Հիսուսը կարողացավ խաչ բարձրանալ, որովհետև Իր վրա վերցրեց այս աշխարհի մեղքերը՝ ընդունելով մկրտությունը: Այսպիսով, Հովհաննես Մկրտիչը նայելով Հիսուսին՝ կարողացավ վկայել. «Ահա Աստծո Գառը, ով Իր վրա է վերցնում այս աշխարհքի մեղքը»: Այս ճշմարտության մասին Աստվածաշունչը հստակորեն խոսում է Հին և Նոր Կտակարաններում:

    Եվ ես նորից կասեմ ձեզ. «Այն մարդիկ, ովքեր անտեսում են Հովհաննես Մկրտչի ծառայությունը, Աստծո սարսափելի դատաստանի տակ կընկնեն»: Ես ցանկանում եմ, որ դուք հիշեք այն մասին, որ Տերը չորս ավետարաններում խոսեց փրկության ողջ ճշմարտության մասին: Եթե մարդը անտեսում է Հովհաննես Մկրտչի ծառայությունը, որը նկարագրված է չորս ավետարանների մեջ, ապա նա չի կարողանա ըստ հարգին հասկանալ Հիսուս Քրիստոսի ծառայության էությունը:

    Ներկայումս, մենք բոլորս պետք է գիտակցենք Հովհաննես Մկրտչի ծառայության կարևորությունը և հավատքով գոհանանք Աստծո արդարության համար, որն ուղարկվեց մեզ ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Ինչպես Հովհաննես Մկրտչի ծառայությունը, այնպես էլ Հիսուսի ծառայությունը, թանկարժեք է և անհրաժեշտ մեր փրկության համար:

    Հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մենք բոլորս պետք է դառնանք այն մարդը, ով ապրում է հավատքով և փնտրում է Աստծո օրհնությունները՝ ստանալով մեղքերի ներում և կատարելով Աստծո կամքը: Ես ցանկանում եմ, որպեսզի դուք հենց հիմա դառնաք հավատացյալ մարդ, ով երախտապարտ է Հիսուս Քրիստոսի համար, ով եկավ ըստ ջրի և Հոգու ավետարանի և ով նվիրված ծառայում էր Աստծուն:

    Ես հույս ունեմ, որ Աստծո բոլոր հրաշալի օրհնությունները ձերը կլինեն:

    Փոլ Չ. Ջոնգ 30 Հունիս 2006թվ.

    Sermon01.gif01

    Դուք Պետք է Գիտենաք Հովհաննես Մկրտչի Ծառայության Մասին և Հավատաք Դրան

    < Մարկոս 1:1-2 >

    «Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը: Ինչպես գրված է մարգարեներում. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին»:

    Հովհաննես Մկրտիչը պատրաստեց Տիրոջ ճանապարհը

    Մարկոսի ավետարան 1:2. «Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին»: Իմ հավատակիցներ, դուք կարող եք գտնել Աստծո արդարությունը, եթե միայն մերժեք ձեր նախապաշարումները և հետևեք Աստվածաշնչին այնպես, ինչպես ձեզ ուղղորդում է Աստծո Խոսքը: Այսպիսով, երբ դուք կարդում եք Աստծո Խոսքը, դուք պետք է այն կարդաք մերժելով ձեր սեփական մտքերն ու մարմնավոր ցանկությունները: Միայն այդ ժամանակ կարող եք հասկանալ Աստծո կամքը, որը Նա ցանկանում է կատարել և հավատաք նրան: Այդ նույն սկզբունքը կիրառելի է այսօրվա Սուրբ Գրային հատվածին: Ճիշտ այն ժամանակ, երբ դուք կմերժեք ձեր մարմնավոր մտքերն ու կհետևեք Աստվածաշնչին այնպես, ինչպես այն ձեզ ուղղորդում է, դուք կկարողանաք ճիշտ հասկանալ Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությունները:

    Աստծո ավետաբերն ուղարկված Հիսուսի առջևից, ոչ այլ ոք էր, քան՝ Հովհաննես Մկրտիչը: Ինչո՞ւ Աստված ասաց Մատթեոսի 11:10-11, որ Նա ուղարկել է Հովհաննես Մկրտչին մեր մոտ: Ի՞նչ կարիք կար Հովհաննես Մկրտչին ուղարկել վեց ամիս առաջ, նախքան այս երկրի վրա կծնվեր Հիսուսը: Դա անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի Հովհաննեսը կատարեր այս երկրի վրա իր քահանայապետի պարտականությունները: Նաև դա անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի նա փոխանցեր մարդկության բոլոր մեղքերը Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Գառան վրա: Որպես Ահարոն քահանայապետի սերունդ, Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց, որպեսզի Աստծո կամքով կատարեր իր ընտանիքի քահանայական պարտականությունները: Վեց ամիս առաջ, նախքան Կույս Մարիամի որովայնում կբեղմնավորվեր Հիսուսը, Հովհաննես Մկրտիչն արդեն Եղիսաբեթի որովայնում էր, ով Ահարոն քահանայապետի սերունդից էր: Դա կատարվեց հանուն Աստծո արդարության, որպեսզի մարդկության մեղքը դրվեր Հիսուս Քրիստոսի վրա:

    Ղուկասի ավետարանը Հովհաննես Մկրտչին անվանում է Զաքարիայի որդի, ով Աբիայի քահանայական դասակարգությունից էր: Դա նշանակում է, որ Զաքարիան՝ Հովհաննես Մկրտչի հայրը, ծնվել է Աբիայի դասակարգությունից, ով Ահարոն քահանայապետի թոռներից մեկն էր: Աբիայի դասակարգությունն այստեղ ցույց է տալիս, որ նա Ահարոնի սերունդն էր: Այլ բառերով ասած, դա նշանակություն ուներ Ահարոն քահանայապետի սերունդների հետ:

    Երբ Ահարոնի սերունդները քանակորեն բազմացան, Դավիթ թագավորը նրանց համար սահմանեց քահանայության հերթականության կարգ և Ահարոնի սերունդները զոհաբերություններ էին մատուցում՝ համաձայն այդ կարգի: Ահարոնի այս որդիները, ովքեր ծնունդով քահանայապետի տանից էին, կարող էին հերթականությամբ կատարել քահանայապետի ծառայությունը 15 օրվա ընթացքում՝ համաձայն իրենց հերթականության կարգի: Ահարոնի սերունդները նվիրված կատարում էին իրենց քահանայի պարտականությունները՝ հանուն Իսրայելի ժողովրդի: Նրանցից ոմանք ծառայում էին որպես քահանայապետներ, իսկ մյուսները որպես հասարակ քահանաներ: Դա այն պատճառով, որ Աստված տվել էր ծառայության առավելությունն ու օրհնությունները որպես քահանաների միայն Ահարոնի սերունդին:

    Ապացույցն ի օգուտ այս բանի, գտնվում է 1 Մնացորդաց 24:1-19 համարներում: Եկեք հիմա միասին անդրադառնանք այդ հատվածին: «Եվ սրանք են Ահարոնի որդիների դասակարգությունները. Ահարոնի որդիքը՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար և Իթամար: Եվ Նադաբն ու Աբիուդը մեռան իրենց հորից առաջ և որդիք չունեցան. Եվ քահանայություն էին անում Եղիազարը և Իթամարը: Եվ Դավիթը, և Եղիազարի որդկանցից Սադովկը և Իթամարի որդկանցից Աքիմելեքը դասակարգեցին նրանց իրենց համարանքներովը իրենց պաշտոնում: եվ գտնվեցավ, որ Եղիազարի որդկանց գլխավոր մարդիկ ավելի շատ էին Իթամարի որդկանցից. Եվ նրանց դասակարգեցին՝ Եղիազարի որդկանց համար ազգատոհմերի իշխաններ տասնվեց. և Իթամարի որդկանց համար իրենց ազգատոհմերի համեմատ ութ իշխան: Եվ նրանց դասակարգեցին վիճակով միմիանց հետ, որովհետև սրբարանի իշխանները և Աստծո իշխանները Եղիազարի որդկանցից և Իթամարի որդկանցից էին: Եվ նրանց գրեց Նաթանայելի որդի Սեմայա դպիրը ղևտացին՝ թագավորի և իշխանների, Սադովք քահանայի և Աբիաթարի որդի Աքիմելեքի և քահանաների և ղևտացիների տոհմերի գլխավորների առաջը. Մեկ ազգատոհմը վիճակով առնվում էր Եղիազարի ցեղից և հետո առնվում էր կարգավ Իթամարի ցեղից: Եվ առաջին վիճակը Հովարիբին դուրս եկավ, երկրորդը Հեդայային. Երրորդը Հարիմին, չորրորդը Սեուրենին, հինգերորդը Մեղքիային, վեցերորդը Միամինին. յոթերորդը Ակկուսին, ութերորդը Աբիային. Իններորդը Հեսուին, տասներորդը Սեքենիային. Տասնմեկերորդը Եղիասիբին, տասներկուերորդը Հակիմին. Տասներեքերորդը Ոփփային, տասնչորսերորդը Հեսբեաբին, տասնհինգերորդը Բեղգային, տասնվեցրորդը Եմմերին, տասնութերորդը Եզիրին, տասնիններորդը Փեթայային, քսաներորդը Եզեկելին. Քսանմեկերորդը Հաքինին, քսաներկուերորդը Գամուլին. քսաներեքերորդը Դաղայիային, քսանչոսերորդը Մաազիային: Այս է նրանց համարը նրանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրենց կանոնով, որ տրված էր նրանց իրենց հայր Ահարոնի ձեռով, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը նրան հրամայել էր»:

    Եկեք նաև անդրադառնանք Քավության օրվան վերաբերվող հաղորդագրությանը, երբ Իսրայելի ժողովուրդը Աստծուն մատուցում էին տարեկան զոհաբերությունները: Այդ իրադարձությունները նկարագրված են Ղևտացիների 16:29-34 համարներում. «Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի, որ յոթներորդ ամսում ամսի տասներորդին ձեր անձերը պիտի խոնարհեցնեք, և բնավ մի գործ չգործեք, թե երկրացին և թե ձեր մեջ պանդխտացող օտարականը: Որովհետև այն օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերից մաքրվեք Եհովայի առաջին: Նա ձեզ համար հանգստության շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը: Եվ քավություն անե այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար ձեռքը լցված քահանան, և հագնե կտավե հանդերձները՝ սուրբ հանդերձները. Եվ ամենասուրբ տեղի համար քավություն անե, և ժողովքի խորանի համար և սեղանի համար քավություն անե, և քահանաների և ժողովքի բոլոր ժողովրդի համար քավություն անե: Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի Իսրայելի որդիների համար իրենց բոլոր մեղքերին քավություն անելու տարին մի անգամ: եվ նա անե ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր»:

    Այստեղ դուք պետք է հասկանաք, որ հենց Ահարոնի սերունդներին է Աստված հավիտենապես հանձնել քահանայապետի ծառայությունները: Դա Աստծո հավիտենական և անփոփոխ օրենքն է Ահարոնի սերունդների համար, որպեսզի նրանք կատարեն քահանայապետի պարտականությունները: Հանուն Իսրայելի ժողովրդի քավության, Աստված պատվիրեց քահանայապետին, ամեն տարվա յոթերորդ ամսվա տասներորդ օրը կատարել մեղքերի քավություն:

    Հին կտակարանային ժամանակաշրջանի անցման հետ, երբ եկավ Նոր Կտակարանի ժամանակահատվածը, Ահարոն քահանայապետի ընտանիքում ծնվեց Հովհաննես Մկրտիչը, որպեսզի կատարի մարդկության մեղքերի՝ Հիսուս Քրիստոսի վրա փոխանցման ծառայությունը Նրա մկրտության ժամանակ: Այլ բառերով ասած, Հովհաննես Մկրտչի դերը կայանում էր նրանում, որպեսզի կատարի վերջին Հին կտակարանային քահանայապետի պարտականությունները:

    Մարկոսի 1:1-2 պատմում է Հովհաննես Մկրտչի ծառայության մասին

    Ղուկաս 1:5. «Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերում, մի քահանա կար անունը Զաքարիա Աբիայի դասակարգությունից, և նրա կինն Ահարոնի աղջիկներից, և նրան անունը Եղիսաբեթ»: Այս հատվածում հիշատակվում է նաև, որ Զաքարիան և նրա կին Եղիսաբեթը Ահարոնի սերունդից էին: Այս տեղեկության հիմքի վրա մենք պետք է հասկանանք և հավատանք Հովհաննես Մկրտչի ծառայությանը և ջրի և Հոգու ավետարանական խորհուրդին:

    Հովհաննես Մկրտիչը ծնվեց Զաքարիայից և Եղիսաբեթից և նրանք երկուսն էլ պատկանում էին Ահարոնի՝ առաջին հին կտակարանային քահանայապետի տանը: Աստված այնպես արեց, որ Զաքարիան և Նրա կինը զավակ ունեցան: Ամենից առաջ, դա անհրաժետ էր նրա համար, որպեսզի Հովհաննեսը ժառանգեր քահանայապետի պաշտոնը: Որպես մարդկության ներկայացուցիչ, ով մկրտեց Հիսուսին, Հովհաննես Մկրտիչը պետք է կատարեր հին կտակարանային վերջին ժամանակաշրջանի քահանայապետի պարտականությունները: Այդ ամենը քավության նախասահմանությունն էր, որը Հիսուս Քրիստոսում էր պարփակված և արդար ուխտի գործը, որը նախասահմանության մեջ էր գտնվում, և որ կատարվեց Նրա կամքով:

    Հովհաննես Մկրտիչը Աստծո ծառան էր, ով ծնունդ առավ համաձայն Հիսուս Քրիստոսում լինող քավության նախասահմանության: Այլ բառերով ասած, այն, որ Հովհաննես Մկրտիչը ծնվեց Ահարոնի ընտանիքում, որպեսզի կատարի վերջին քահանայապետի պարտականություններն այս երկրի վրա, համապատասխանում էր Աստծո կամքին: Ծնվելով Ահարոնի ընտանիքում, Հովհաննես Մկրտիչը ծառայում էր որպես ողջ մարդկության քահանայապետ: Այստեղ մենք պետք է նրա դերը ուսումնասիրենք ավելի մանրամասնորեն և ավելի հստակ պատկերացում ստանանք նրա մասին: Միայն այդ դեպքում մենք հարկ եղածին պես կկարողանանք հավատալ Հիսուս Քրիստոսի ծառայությանը, ով եկավ, որպեսզի մեզ փրկի այս աշխարհի մեղքերից: Թեև մենք հաճախ ենք մտածում Հիսուսի մասին, որպես մարդկության Փրկչի, բայց երբ խոսք է գնում Եղիայի գալուստի մասին, ով հիշատակվում է հին կտակարանային մարգարե Մաղաքիայի գրքի 4-րդ գլխում, մենք անտարբերություն ենք դրսևորում:

    Որպեսզի հասկանանք, թե ինչու է այս վերջին ժամանակներում յուրաքանչյուր քրիստոնյային անհրաժեշտ պարզել Հովհաննես Մկրտչի ծառայության էությունը, մենք պետք է նորից դիմենք Աստծո Խոսքին: Մենք պետք է վերանայենք կապը Հովհաննես Մկրտչի և Հիսուս Քրիստոսի ծառայությունների միջև: Եթե չլիներ փոխադարձ կապը Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությունների միջև, ապա ընդհանրապես կարիք չէր լինի հետաքրքրվել Հովհաննես Մկրտչի ծառայությամբ: Ահա, թե ինչու իրականում նրա ծառայությունը սերտորեն փոխկապակցված է Հիսուսի ծառայության հետ:

    Դա առավել ևս ճշմարիտ է մեր օրերում, որովհետև քրիստոնյաների մեծամասնության սրտերը մինչև հիմա ամբողջությամբ լվացված չեն մեղքերից, և որովհետև ողջ երկրագնդի քրիստոնյաներին անհրաժեշտ է վերադառնալ Հիսուս Քրիստոսի մոտ, ով եկավ ջրի և Հոգու ավետարանով: Ինչ վերաբերվում է Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությանը, ապա մեզ անպայման պետք է գիտենալ և հավատալ այն պատճառին, որի համար Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Միայն այդ ժամանակ, մենք կհասկանանք պատճառը, որի համար Հիսուսը հանուն մեզ արյուն թափեց խաչի վրա, այն բանից հետո, երբ Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից: Հովհաննես Մկրտիչը Աստծո ավետաբերն էր՝ ուղարկված այս երկիր Հայր Աստծո կողմից, գրեթե այն ժամանակ, երբ ուղարկվեց նրա Որդի Հիսուս Քրիստոսը: Որպես հին կտակարանային ժամանակաշրջանի քահանայապետ, Հովհաննես Մկրտիչը կատարեց իր պարտքը՝ մկրտելով Հիսուսին:

    Ահա, թե ինչու Աստված ասեց. «Ինչպես գրված է մարգարեներում. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին» (Մարկոս 1:2): Այստեղ դուք պետք է հասկանաք, որ չորս ավետարանների հեղինակները նախքան կխոսեն Հիսուս Քրիստոսի մասին, Նոր Կտակարանում մեր ուշադրությունը դարձնում են Հովհաննես Մկրտչի ծառայության վրա: Հիսուսի աշակերտ Մարկոսը, սկզբից մեզ պատմում է Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, որն էր աշխարհի մեղքերի փոխանցումը Հիսուսին: Ահա, թե ինչու Մարկոսը գիտեր, որ Հովհաննես Մկրտիչը պետք է փոխանցեր աշխարհի բոլոր մեղքերը Հիսուսին՝ մկրտելով նրան: Դա այն պատճառով, որ Հովհաննես Մկրտիչը հենց այն մարդն էր, ով փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերը Հիսուսին՝ մկրտելով նրան:

    Այսպիսով, մեջբերելով Հին Կտակարանի այս հատվածը, Մարկոսն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը Աստծո ծառան էր, ով կանխավ պատրաստված էր ըստ Աստծո կանխագիտության: Բանը նրանում է, որ երբ մենք ճիշտ կհասկանանք Հովհաննես Մկրտչի ծառայության էությունը, մենք կկարողանանք ճիշտ հասկանալ Հիսուսի ծառայության էությունն ու կհավատանք դրան: Հովհաննես Մկրտիչը Հայր Աստծո ավետաբերն էր, ով ուղարկված էր Հիսուսից վեց ամիս առաջ: Այլ բառերով ասած, նա Աստծո ներկայացուցիչն էր՝ ուղարկված, որպեսզի աշխարհի մեղքերը փոխանցեր Հիսուսին: Աստծո կողմից ընտրված լինելով հին կտակարանային քահանայապետերի միջից, Հովհաննես Մկրտիչը Աստծո ծառան էր, ով պետք է աշխարհի բոլոր մեղքերը փոխանցեր Հիսուսին՝ մկրտության միջոցով և այդպիսով կատարեր իր քահանայապետի պարտականությունը:

    Այսպիսով, նրա ծառայությունը օրհնված էր և նա Աստծո ծառան էր, ով կարևոր դեր էր խաղում Աստծո արդարության կատարման հարցում: Հովհաննես Մկրտիչը օրհնված մարդ էր, ով Հիսուսի հետ միասին պարտավոր էր կատարել Աստծո ողջ արդարությունը (Մատթեոս 3:15): Այլ բառերով ասած, նա Աստծո ծառան էր, ով պարզորեն հասկացնել տվեց, որ Հիսուսը կդառնա բոլոր մեղավորների Փրկիչը: Այսպիսով, մենք չպետք է մեր տեսադաշտից բաց թողնենք այն փաստը, որ չորս ավետարանների բոլոր հեղինակները ներկայացրել են Հովհաննես Մկրտչի ծառայությունը Հիսուսի ծառայությունից առաջ: Եվ փաստորեն, Հովհաննես Մկրտիչը Աստծո ներկայացուցիչն էր, ով ուղարկված էր երկնային Թագավորությունից:

    Շնորհիվ Հովհաննես Մկրտչի ծառայության, ով եկել էր Երկնային Թագավորությունից, Հայր Աստծո կամքով՝ մենք կարող ենք ճիշտ հասկանալ Հիսուսի ծառայության էությունը: Եթե մենք ունենանք ճիշտ պատկերացում Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, մենք նաև հեշտությամբ կկարողանանք հասկանալ, որ Հիսուսը մեկընդմիշտ Իր վրա կրեց ողջ մարդկության մեղքերը՝ ընդունելով մկրտությունը Հովհաննես Մկրտչից և այդ ամենը միայն նրա համար, որպեսզի մեր Փրկիչը դառնար: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Նոր Կտակարանի չորս ավետարանները անփոփոխ ազդարարում են Հովհաննես Մկրտչի՝ Աստծո ծառայի ծառայության մասին:

    Ինչո՞ւ Աստված նախքան Հիսուսին ուղարկելը, Նոր կտակարանային ժամանակաշրջանի սկզբում ուղարկեց Հովհաննես Մկրտչին Ահարոնի սերունդին: Սա մեզ ցույց է տալիս, որ Ահարոն քահանայապետի նման, ով հին կտակարանի ժամանակաշրջանում փոխանցում էր Իսրայելի ժողովրդի բոլոր մեղքերը, որոնք նրանք գործել էին ողջ տարվա ընթացքում, քավության նոխազի վրա՝ ձեռք դնելով նրա գլխին, Հովհաննես Մկրտիչը հենց այն մարդն էր, ով վերջնականապես փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերը Հիսուսին Նոր Կտակարանի ժամանակաշրջանում:

    Ղևտացոց 16:21. «Եվ Ահարոնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնե և խոստովանե նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքները իրենց բոլոր մեղքերով. և նրանց դնե նոխազի գլխին և մի պատրաստ մարդու ձեռքով ուղարկե անապատը»: Նոր Կտակարանում այս հատվածի հրեշտակն է հանդիսանում Հովհաննես Մկրտչի ծառայությունը: Իսկ Հիսուսի մկրտությունը վկայում է այդ ծառայության կարևորության մասին:

    Թույլ տվեք ինձ պարզաբանել այն աշխարհիկ օրինակով: Ասենք, թե երիտասարդը կանչվել է զինվորական ծառայության և նա անցնում է ուսման ողջ դասընթացը: Նա հենց սկզբից լավ զինվոր չի դառնում, այլ՝ ընթացքում: Հետևաբար, Հիսուսն իր վրա չվերցրեց աշխարհի մեղքերը, երբ նոր էր ծնվել, բայց Նա կրեց դրանք Իր վրա 30 տարեկանում՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, և դրա համար էլ Նա կարողացավ դառնալ ճշմարիտ Փրկիչ: Այսպիսով, հենց այն բանի համար, որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, Նա կարողացավ խաչվել, որպեսզի քավի դրանք: Հին կտակարանային զոհաբերության կենդանին դառնում էր քավության զոհաբերություն՝ քահանայի ձեռնադրությամբ իր վրա վերցնելով իսրայելացիների մեղքերը, որոնք նրանք գործել էին ողջ տարվա ընթացքում: Այդ կերպ, Հովհաննես Մկրտիչը կատարում էր կարևոր հանձնարարություն՝ փոխանցելով աշխարհի մեղքերը մկրտության միջոցով Հիսուս Քրիստոս անունով զոհի վրա, ով Աստծո Գառն էր:

    Հիմնվելով այս ճշմարտության վրա՝ Եբրայեցիս 10:1 ասում է. «Որովհետև օրենքը գալու բարիքների շուքը ունենալով. և ոչ թե այն բաների հատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցված միևնույն պատարագներով չէր կարող կատարյալ անել մատուցողներին»: Աստվածաշունչը նաև ասում է Եսայիա 40:3. «Անապատի մեջ կանչողի ձայնը, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար»: Հայր Աստված ասում է, որ Նա Հովհաննես Մկրտչի միջոցով մեկընդմիշտ փոխանցեց աշխարհի մեղքերն Իր Որդի Հիսուս Քրիստոսին: Աշխարհի յուրաքանչյուր մեղք Հովհաննեսի կողմից կատարված մկրտությամբ, դրվեց Հիսուսի գլխին: Նախքան խաչվելը, Հիսուսն Հովհաննեսից մկրտվելով՝ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը:

    Այսպիսով, Նոր Կտակարանը

    Enjoying the preview?
    Page 1 of 1